Քաղաքական

Մեծ Բրիտանիան ԼՂ հիմնախնդիրը լուծված չի համարում

Մեծ Բրիտանիան ԼՂ հիմնախնդիրը լուծված չի համարում

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը հայտարարել է, թե Միացյալ Թագավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում և ցանկանում է խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընդունված հիմնարար սկզբունքների հիման վրա:

«Արմենպրեսին» տված հարցազրույցում դեսպան Ջոն Գալագերն ընդգծել է, որ Բրիտանիան լիովին աջակցում է Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերին և կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական