Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Վիեննայում ընթացող Իրան-Արևմուտք «միջուկային» բանակցությունների ընթացիկ իրավիճակն ու հնարավոր զարգացումները։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը խոսել է Վիեննայում երկկողմ հարաբերությունների և բանակցությունների ընթացիկ իրավիճակի վիճակի մասին, ներկայացրել պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումն այս հարցում։ Նա նաև հայտարարել է, որ Բրիտանիայի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների ամրապնդումը ծառայում է երկու երկրների շահերին։ Թրասը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Մեծ Բրիտանիան կկարողանա մարել Իրանի նկատմամբ ժամկետանց պարտքը։
Իր հերթին, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը, անդրադառնալով Գլազգոյում կլիմայական գագաթնաժողովին Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահի մասնակցությանը և երկու երկրների խորհրդարանական բարեկամության խմբերի համատեղ վեբինարին՝ դրական է գնահատել երկու երկրների հարաբերություններն ու ընթացիկ գործելաոճը։ Խոսելով Վիեննայում բանակցությունների առանցքային փուլի մասին՝ Ամիր-Աբդոլլահյանն ընդգծել է Իրանի հետ բանակցություններում կողմերի լրջության և պատասխանատվության անհրաժեշտությունը և հայտնել, որ բանակցությունների այդ փուլը մեծապես պայմանավորված է Իրանի մոտեցմամբ և նախաձեռնությամբ։