Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ծրագրում է փետրվարի 10-ին մեկնել Մոսկվա, որտեղ մտադիր է հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնել է The Times-ը՝ վկայակոչելով բրիտանական արտաքին գործերի նախարարության իր աղբյուրներին։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հանդես կգա դիվանագիտական ճանապարհով ծագած տարաձայնությունների լուծման օգտին, ինչը կբխի ոչ միայն Մեծ Բրիտանիայի, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի, այլև Ռուսաստանի բնակիչների շահերից։ Միաժամանակ, ըստ հրապարակման, Թրասը ռուսական կողմին կասի, որ Ռուսաստանի ցանկացած հետագա ներխուժում Ուկրաինա կլինի ողբերգական սխալ հաշվարկ, հաղորդում է The Times-ը։