Միջազգային

Մերկելը հրաժարվել է ՄԱԿ-ում աշխատանքից

Մերկելը հրաժարվել է ՄԱԿ-ում աշխատանքից

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նակին կանցլեր Անգելա Մերկելը մերժել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի առաջարկությունը դառնալու բարձր մակարդակի խորհրդական կազմակերպությունում: Այդ մասին հունվարի 19-ին հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության նախկին ղեկավարի բյուրոն: Ավելի վաղ Գուտերիշի առաջարկության մասին հաղորդել են Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցները: Մերկելը կանցլերի պաշտնն զբաղեցրել Է 16 տարի: 2018 թվականին նա հայտարարել Է, որ չի առաջադրի թեկնածությունը հինգերորդ ժամկետի համար: 2021 թվականին ԳԴՀ-ի կառավարության ղեկավարի պաշտոնում նրան փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը: Նախկին կանցերը բազմիցս ասել Է, որ չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնելու պաշտոնաթողությունից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական