Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որց Ալեքսանդր Շալենբերգը Հայաստան է ժամանել փետրվարի 2-3-ը՝ աշխատանքային այցով։ Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: