Քաղաքական

Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի

Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, որ մեղադրվում է խարդախության, կաշառք ստանալու և ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար, վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կրկին կկալանավորվի։

Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկացրել է.«Վերաքննիչ դատարանին հրահանգեցին կրկին կալանավորել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին...
Արդարությունը միևնույն է հաղթելու է»։

Նշենք, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ազատ էր արձակվել 2021-ի դեկտեմբերին 70 մլն դրամ գրավի դիմաց:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական