ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության հեղինակած «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել կուսակցությունների, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների, հասարակական կազմակերպությունների լուծարման դեպքերում, եթե գույքը չի ուղղվում կանոնադրությամբ սահմանված նպատակներին, ապա սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա դրանք փոխանցվում են պետական բյուջե։
Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է գործնականում առաջացած խնդիրներով։ Նախագիծն ընդգրկվել է նստաշրջանի օրակարգում։