Միջազգային

Լուկաշենկոն մեղադրում է ռուսական ընկերություններին

Լուկաշենկոն մեղադրում է ռուսական ընկերություններին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ռուսական բիզնեսի կողմից բելառուսական ընդդիմության ֆինանսավորման վերաբերյալ որոշակի փաստաթուղթ փոխանցելու հայտարարությանը։ Պեսկովը հայտնել է, որ եթե ստանա այդպիսի փաստաթուղթ անպայման կփոխանցի նախագահին։ Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար փաստաթուղթ է պատրաստել բելառուսական ընդդիմությանը ֆինանսավորած ռուս գործարարների վերաբերյալ, որոնք մասնակցել են ՌԴ նախագահի հետ ընդունելություններին։ «Ես ոչինչ չգիտեմ այս մասին, և երբ զեկույցը հրապարակվի, այն կփոխանցվի նախագահին, եթե մեր բելառուս գործընկերներն ու ընկերները հարմար գտնեն կամ խոսեն»,- հայտարարել է Պեսկովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական