Միջազգային

Լիբիայի վարչապետի ավտոմեքենան Տրիպոլիում գնդակոծվել է

Լիբիայի վարչապետի ավտոմեքենան Տրիպոլիում գնդակոծվել է

Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի ավտոմեքենան Տրիպոլիում ենթակվել Է գնդակոծման: Փետրվարի 10-ին այդ մասին հաղորդել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուները։ Պատահարի առիթով պաշտոնական հայտարարություններ առայժմ չկան, Լիբիայի զանգվածային լրատվամիջոցները նույնպես ոչինչ չեն հայտնում պատահարի մասին, որը տեղի Է ունեցել փետրվարի 10-ին խորհրդարանում պլանավորված՝ վարչապետի վերընտրման նիստի նախօրյակին: Լիբիայում սաստկանում Է դիմակայությունն իշխանության օրենսդիր և գործադիր մարմինների միջև։  
Լիբիայի Ներկայացուցիչների պալատը՝ խորհրդարանը, ձգտում Է հասնելու կառավարության նոր ղեկավարի ընտրման՝ պնդելով, որ Դբեյբայի լիազորությունները լրացել են տակավին դեկտեմբերի 24-ին, երբ երկրում պետք Է կայանային նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Սակայն Դբեյբան չի պատրաստվում վայր դնելու լիազորությունները՝ հայտարարելով, թե դրանք իր հաջորդին կհանձնի սոսկ երկրում ընդհանուր ընտրությունների անցկացումից հետո, որոնց ժամկետը դեռ որոշված չԷ: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական