Քաղաքական

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այն միջազգային ֆորմատն է, որն ստեղծվել է և օժտվել միակ և բացառիկ մանդատով՝ գտնել քաղաքական կարգավորում ԼՂ հիմնախնդրի համար: 

Նրա խոսքով. «Հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ, և մենք պետք է շարունակենք բանակցություններն այդ ձևաչափում: Այդ ձևաչափի քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության ընդհանուր, համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է, մշակելը, նաև կնքելը»։

Միրզոյանը շեշտեց՝ չափազանց կարևոր է հիշել Մինսկի խմբի մշակած սկզբունքները. «Սկզբունքներից մեկը նաև ուժի չկիրառումն էր, որը 2020 թվականի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց: Հիմա ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այլև ամբողջ աշխարհը պետք է որոշի՝ արդյո՞ք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՞ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական