Լեհական բանակն արդեն պատրաստվում է ընդունել 1700 ամերիկացի զինվորների, որոնց Պենտագոնը որոշել է ուղարկել հանրապետություն։ Համապատասխան հայտարարությունը ուրբաթ երեկոյան Twitter-ում հրապարակել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Մարիուշ Բլաշչակը։ ԱՄՆ իշխանությունները չորեքշաբթի հայտարարել են Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա լրացուցիչ զորամասեր տեղակայելու մասին։ Ինչպես պարզաբանել է Պենտագոնը, Գերմանիայից Ռումինիա կուղարկվի մոտ հազար ամերիկացի զինծառայող, իսկ ԱՄՆ-ից Եվրոպա կտեղափոխվի ևս մոտ 2000 զինծառայող։ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին տեղեկացրել է, որ իրենք չեն մասնակցի Ուկրաինայում հնարավոր ռազմական գործողություններին, սակայն հուսալի պաշտպանություն կապահովեն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: