Միջազգային

Լատվիայի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին կոչ է արել մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում

Լատվիայի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին կոչ է արել մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը կարծում է, որ ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի դաշինքի ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում՝ ի պատասխան Ռուսաստանի և Բելառուսի գործողությունների։ Հյուսիսատլանտյան դաշինքը լրացուցիչ ուժեր է ուղարկում Արևելյան Եվրոպա՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, ասվում է երկուշաբթի օրը Բրյուսելում տարածված ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ «ՆԱՏՕ-ի դաշնակիցները նախապատրաստում են իրենց ուժերն ու լրացուցիչ նավեր ու կործանիչներ են ուղարկում Արևելյան Եվրոպայում տեղակայելու համար, քանի որ Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել իր ռազմական ուժը Ուկրաինայում և նրա շրջակայքում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական