Քաղաքական

Կսահմանափակվի ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորների գովազդը

Կսահմանափակվի ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորների գովազդը

Կարևորելով Հայաստանում խաղամոլության աճի դեմ պայքարը` Կառավարությունը փոփոխություններ է կատարում «Գովազդի մասին» օրենքում` առաջարկելով թույլատրել ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների ցանկացած տեսակի գովազդ սահմանափակ վայրերում: 

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 20-ի ԱԺ նիստում:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի` գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում:

Նախաձեռնությունը գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը: Նա նշել է, որ խաղամոլության դեմ պայքարն իրենց քաղաքական թիմի համար առաջնահերթություն է, և նախագիծը միտված է այդ օրակարգի սպասարկմանը: Պատգամավորի խոսքով` 2020-ի ընթացքում իրականացվել են շուրջ 1,9 տրիլիոն գումարի չափով խաղադրույքներ, իսկ 2021-ին այդ թիվն աճել է 1.5 անգամ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական