ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Կառավարության անդամների ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է իր ընկերոջը՝ Գրիգորի Մինասյանին տեղակալ նշանակելուն։ Նրա խոսքով՝ այդ պաշտոնը քաղաքական է, և դա վկայում է, որ պետք է ընտրել ոչ միայն լավ, այլև վստահելի մասնագետի։
Անդրեասյանը չմեկնաբանեց Մինասյանի՝ նախկինում ՀՀԿ-ից լինելու և Նիկոլ Փաշինյանի հասցեին տարատեսակ պիտակավորումներ հնչեցնելու մասին հարցը. «Եթե որևէ նախարարի տեղակալ, կամ որևէ պաշտոնյա, ում ես իրավասություն ունեմ աշխատանքից ազատելու, ինչ-որ տեղ թերանա, ես խոստանում եմ առաջինը հեռացնել աշխատանքից»։