Միջազգային

Ժնևում ավարտվել Է Լավրով Բլինքեն հանդիպումը

Ժնևում ավարտվել Է Լավրով  Բլինքեն հանդիպումը

Ժնևում ավարտվել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, այդ մասին հաղորդել Է «Риа Новости»-ն։ Սկզբում դիվանագետները մի քանի ներածական խոսքեր են ասել, որից հետո բանակցությունները շարունակվել են մամուլի համար փակ ձեւաչափով: Երկու երկրների ներկայացուցիչների շփումը Ժնևի կենտրոնում գտնվող «Պրեզիդենտ» հյուրանոցում տևել Է մեկուկես ժամ: Սա արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումն Է: Լավրովի և Բլինքենի բանակցությունների հիմնական հարցը հունվարի 21-ին դարձել Է անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի առաջարկությունները: Ավելի վաղ Բլինքենն արդեն հայտարարել Էր, որ հանդիպմանը չի տանի ԱՄՆ-ի գրավոր պատասխանը Ռուսաստանի փաստաթղթերին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական