Միջազգային

Իտալիայի նախկին վարչապետ Կոնտեի փաստաթղթերը առգրավվել են

Իտալիայի նախկին վարչապետ Կոնտեի փաստաթղթերը առգրավվել են

Իտալիայի Ֆինանսական գվարդիայի աշխատակիցները Հռոմի դատախազության հրամանով հասարակական-քաղաքական «Շարժման 5 աստղերի» ղեկավար, նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեից առգրավել են փաստաթղթեր, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագրեր՝ կապված խորհրդատվական ծառայությունների մատուցման հետ։ Ըստ հրապարակման՝ ֆինանսական պահակները փաստաթղթերը առգրավվել են Կոնտեի մայրաքաղաքային բնակարանում մի քանի շաբաթ առաջ՝ խիստ գաղտնիության մթնոլորտում։ Իրավապահներին առաջին հերթին հետաքրքրում էին 300-400 հազար եվրո ընդհանուր գումարի հաշիվ-ապրանքագրերը, որոնք 2012-2013 թվականներին տրվել էին իտալացի հայտնի գործարար Ֆրանչեսկո Բելլավիստա Կալտագիրոնեին պատկանող մի շարք ընկերությունների իրավական խորհրդատվության համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական