Իսրայելը պաշտպանության ոլորտի համաձայնագիր է ստորագրել Բահրեյնի հետ՝ առաջին նման փաստաթուղթը Պարսից ծոցի երկրների հետ։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ նմանատիպ պայմանագրեր էին ստորագրվել Մանամայի և Աբու Դաբիի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ, հայտնում է AlArabiya-ն: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Բահրեյն կատարած առաջին այցի ժամանակ հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագիրը ներառում է հետախուզություն, գնումներ և համատեղ ուսուցում: Գանցը շեշտել է, որ համաձայնագիրը երկրների հարաբերությունները կհասցնի նոր մակարդակի: Բահրեյնն ու Արաբական Միացյալ Էմիրատները Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել են 2020 թվականի սեպտեմբերին՝ ԱՄՆ միջնորդությամբ և հովանու ներքո: