Քաղաքական

Իսկ ո՞ւմ է պետք Ալեքսանդր Լուկաշենկոն

Իսկ ո՞ւմ է պետք Ալեքսանդր Լուկաշենկոն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին այսօր անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը։

Նրա խոսքով. «Իսկ ո՞ւմ է պետք Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս հռետորական հարցը, կարծում եմ, իր ժողովուրդը տվել է նրան: Այն պրոցեսները, որ այդ երկրում տեղի ունեցան, հստակ գնահատական էին իր անցած պաշտոնավարման ժամանակահատվածին, որ երկիրն ինչ վիճակում էր պահել, և դրա արդյունքն ինչ եղավ»։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լուկաշենկոն, խոսելով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման գաղափարի մասին, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...»: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական