Թուրքական բանակի օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի Նեյնավայի նահանգի Մահմուր քաղաքին. զոհվել Է ութ մարդ եւ 17-ը վերքեր են ստացել: Քրդական դեմոկրատական կուսակցության տեղի բաժանմունքի ներկայացուցիչ Աբդալլահ Թահերը գործակալությանը հայտնել Է, որ զոհվածների թվում կան զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք: Մահմուր քաղաքը, որը վերահսկվում Է քրդական «Փեշմերգ»-ի կողմից, գտնվում Է քրդական ինքնավարության Էրբիլ մայրաքաղաքից դեպի հարավ: Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ երկրի ռազմաօդային ուժերը քուրդ զինյալների դեմ օդային գործողություն են անցկացրել Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում: Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել Է 1984 թվականին եւ վերսկսվել 2015 թվականին: Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի ռազակայանները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային ու ցամաքային գործողություններ են անցկացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: