Միջազգային

Իրանի նախագահը նամազ է արել Կրեմլի պալատում

Իրանի նախագահը  նամազ է արել Կրեմլի պալատում

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ավարտից հետո Կրեմլի պալատում երեկոյան նամազ է իրականացրել: Այս մասին հայտնում է իրանական Tansim գործակալությունը՝ հրապարակելով նախագահի լուսանկարը: Ռաիսին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հունվարի 19-ին առաջին անգամ այցելել է Ռուսաստան: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին կարևորել է Ռաիսիի այցը՝ նշելով, որ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական