ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններում իրենց թեկնածուն Վահագն Խաչատրյանն է։
Նրա խոսքով, Խաչատրյանի թեկնածության հարցում խմբակցությունում միձայն են. «Ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին ՔՊ խմբակցության պատգամավորները կառաջադրեն Վահագն Խաչատրյանի թեկնածությունը»։
Կոնջորյանը հույս է հայտնել, որ ԱԺ-ում նախագահի ընտրություններում ընդդիմությունը նույնպես կքվեարկի Վահագն Խաչատրյանի օգտին. «Համերաշխության համատեքստում կարծում եմ, որ գովելի կլինի, եթե ընդդիմությունը ևս պաշտպանի իշխանության առաջադրած թեկնածուին»։