Միջազգային

Հունվարի 28-ին պլանավորված է Պուտինի եւ Մակրոնի զրույցը

Հունվարի 28-ին պլանավորված է Պուտինի եւ Մակրոնի զրույցը

Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը պլանավորված Է ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը.«Իսկապես, ուրբաթ օրը հեռախոսազրույց Է պլանավորված»։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել Էր, որ հույս ունի ուրբաթ օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ՝ հրատապ խնդիրները քննարկելու համար. «Դա անհրաժեշտ Է ստեղծված իրադրությունը քննարկելու, ավելի հստակ պատկերացում ստանալու համար: Դա երկխոսություն կլինի պարզաբանումներ ստանալու նպատակով»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական