Միջազգային

Հունգարիայի համար Եվրոպան ավելի կարևոր է, քան Ռուսաստանը. Լեյեն

Հունգարիայի համար Եվրոպան ավելի կարևոր է, քան Ռուսաստանը. Լեյեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մեկնաբանելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած վերջին այցը, հայտարարել է որ Եվրոպան Հունգարիայի համար ավելի կարևոր է, քան Ռուսաստանի Դաշնությունը։ Բացասաբար պատասխանելով այն հարցին, թե արդյոք Եվրոպական միասնությունը խախտված է։  «Հունգարիան դեռ աջակցում է բոլոր պատժամիջոցներին: Բացի այդ, Եվրոպան Հունգարիայի համար ավելի կարևոր է, քան Ռուսաստանը»,- ասել է ֆոն դեր Լեյենը Handelsblatt թերթին տված հարցազրույցում։ Այս շաբաթ Մոսկվայում կայացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցությունները։ Հանդիպումն անցել է ավանդաբար կառուցողական և գործնական մթնոլորտում,  հայտարարել էր Վլադիմիր Պուտինը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական