Հնդկաստանի առողջապահութան նախարարությունը հաղորդել Է կորոնավիրուսով ախտահարումների աճի տեմպերի կտրուկ նվազման մասին: Փետրվարի 4-ին նոր դեպքերի թիվը 13 տոկոսով ընկել Է նախորդ օրվա համեմատությամբ։ Կորոնավիրուսի երրորդ ալիքը երկրում սկսվել Է այս տարվա հունվարի սկզբից: Առողջապահութան նախարարության տվյալներով՝ հիվանդության դեպքերի թվի աճը պայմանավորված Է օմիկրոն շտամով, COVID-ով հիվանդների առավելագույն օրական աճը կազմել Է 347,2 հազար մարդ: Առողջապահութան նախարարության տվյալների համաձայն, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել Է 149,3 հազար նոր ախտահարված, դրա հետ մեկտեղ նույն ժամանակաշրջանում ապաքինվել Է 246,6 հազար մարդ եւ 1072 հոգի մահացել Է: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է մնում COVID-ի հայտնաբերված դեպքերի թվով: Առողջապահութան նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենն անցյալ տարվա մարտից, երբ երկրում սկսվել Է համավարակը, ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 41,9 միլիոնը, ապաքինվել ավելի քան 40 միլիոնը, մահացել Է 500 հազարից ավելի մարդ, հաղորդել Է Риа Новости-ն: