Երևանում մեկնարկել է ՀՅԴ հիմնադրման 131-ամյակին նվիրված միջոցառումը: Ներկա են եղել Հայաստանի ու Արցախից խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և այլք:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը:
Միջոցառման սկզբում ցուցադրվել է կուսակցության անցած ճանապարհի մասին պատմող ֆիլմ: Այնուհետև ելույթ է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով, տասնամյակների ավանդույթ է ամեն տարի նշել ՀՅԴ-ի օրը, և սա առիթ է արժևորելու անցած ճանապարհը, խոսելու բացթողումների, չարված գործերի մասին: