Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը՝ Բաքվին ուղղված առաջարկների մասին

ՀՀ ԱԳ նախարարը՝ Բաքվին ուղղված առաջարկների մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրարձել է Բաքվին ուղարկված առաջարկների մասին հարցին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարելով. «Թե ինչ պահով են առաջարկներն անընդունելի իրենց համար՝ հստակեցումները դեռ չունենք, դրանք ճշգրտման փուլում են»:

Իսկ թե նոր առաջարկներ արդյո՞ք արվելու են, ԱԳ նախարարը նշել է.«Քննարկումները շարունակվում են: Հիմա մենք փորձում ենք պարզաբանում ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, և, ըստ այդմ, ինչ նոր լուծումներ կարող են լինել»:

Ավելի վաղ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված առաջարկներ են արվել Ադրբեջանին: Բաքվից արձագանք էր ստացվել, որ առաջարկներն անընդունելի են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական