Քաղաքական

Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը

Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը

ՀՀ վարչապետի որոշմամբ, հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը։ 

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ խորհրդում ընդգրկված են՝ Կարեն Անդրեասյանը, որ գլխավորելու է այն: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը (Եղիշե Կիրակոսյանը), Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը (Վլադիմիր Վարդանյան), Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:

Խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Ըստ վարչապետի որոշման՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 28-ը պետք է հաստատվի հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը և ներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ: Մինչև 2023 թվականի հունիսի 30-ը պետք է հաստատվի հանձնաժողովի կողմից մշակված՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և ներկայացվել  վարչապետի աշխատակազմ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական