Մինչև նոր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կկատարի ՀՀ Նախագահի լիազորություները։
ՀՀ ԱԺ-ն տեղեկացնում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: