Միջազգային

Հայտնի են դարձել Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի մանրամասները

Հայտնի են դարձել Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի մանրամասները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինական ճգնաժամն ու «իբրև» ռուսական հնարավոր ներխուժման վերաբերյալ շահարկումները, - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, - «Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են նաև  ստեղծված իրավիճակը՝ կապված իբր Ուկրաինա ծրագրված ռուսական «ներխուժման» շահարկումների հետ, որոնք ուղեկցվում են լայնածավալ հրահրմամբ և նախադրյալներ են ստեղծում Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից Դոմբասում հնարավոր ագրեսիվ գործողությունների համար»։ 

Պուտինը Մակրոնի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Արևմուտքը չի ցանկանում Կիևին տրամադրել «Մինսկյան պայմանավորվածությունների» իրականացմանը։ Ավելին, Պուտինը նշել է, որ դեպի Ուկրաինա զենքի լայնածավալ մատակարարումները ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու ԱՄՆ-ի կողմից հավելյալ նախադրյալներ են ստեղծվում Դոնբասում Ուկրաինայի կողմից հնարավոր ագրեսիվ գործողությունների համար։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուշադրությունը հրավիրել է Ռուսաստանի անվտանգության նախաձեռնություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բովանդակալից պատասխանի բացակայության վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական