ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ըստ նրա. «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելը մեր Կառավարության և բոլոր կառավարությունների նպատակն է եղել, որովհետև բուն Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում։ Մենք հետաքրքրվա՞ծ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով. այո՛, պատրա՞ստ ենք արդյոք խաղաղության պայմանագիրը բանակցելու. այո՛. ի՞նչ ֆորմատով պետք է տեղի ունենա բանակցությունը. այդ մասին մեր պատկերացումները մի քանի անգամ ընդգծել ենք, հետևաբար ՀՀ-ի և կառավարության, բոլոր նախկին կառավարությունների բանակցությունների նպատակն է եղել խաղաղության պայմանագիր կնքելը»։
Նա շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է առարկայական կոնկրետ խոսակցության։