Քաղաքական

Հայաստանը հակառակ մեսիջներն է ստանում պաշտոնական Բաքվից

Հայաստանը հակառակ մեսիջներն է ստանում պաշտոնական Բաքվից

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե որքան էլ միջազգային հանրությունն իր գործիքակազմը կիրառի և խրախուսի կողմերին՝ համաձայնության գալ տարբեր հարցերում, այնուամենայնիվ, կարևոր է, որ կողմերն ունենան այդ քաղաքական կամքը:

Նախարարի խոսքով. «Ողջ աշխարհը տեսել է, որ Հայաստանը պատրաստ է և ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը: Այս մասին մենք հայտարարել ենք ոչ միայն հրապարակավ, այլև գրել ենք մեր կառավարության ծրագրում. այն ընդունված է ԱԺ-ում: Դրանից հետո են տեղի ունեցել ընտրություններ, և ժողովուրդը, ըստ էության, քվեարկել է այդ խաղաղության համար: Ահա այստեղ է, որ մենք պիտի ցավով արձանագրենք, որ մշտապես հակառակ մեսիջներն ենք ստանում պաշտոնական Բաքվից: Գործընկերներիս կարող եմ խորհուրդ տալ նայել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը»:

Միրզոյանի խոսքով, հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին, հումանիտար խնդիրները չլուծելը, ռազմագերիների շարունակական առկայությունն Ադրբեջանում չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը. «Թեև դա նախատեսված չէր եռակողմ հայտարարությամբ, այնուամենայնիվ, հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ: Մեր կողմից միակողմանի լուծում ենք տվել այդ հարցին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական