Քաղաքական

Հայաստանը 5 տարվա կտրվածքով համարվել է «հաջողության օրինակ»

Հայաստանը 5 տարվա կտրվածքով համարվել է «հաջողության օրինակ»

Այսօր «Transparency International» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի ցուցանիշները, ըստ որի՝ Հայաստանը 5 տարվա կտրվածքով համարվել է «հաջողության օրինակ»։

«Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մամուլի ասուլիսում, խոսելով այդ ցուցանիշների մասին, նշել է, որ կոռուպցիոն համաթվով Ադրբեջանը Հայաստանից առաջ է. «Խորհուրդ կտայի ուսումնասիրել, թե որ կազմակերպությունն ինչ թիվ է տալիս Հայաստանին։ Համաշխարհային տնտեսական ֆորումը շատ լավ է տեսնում Հայաստանում վիճակը, բայց ավելի լավ է տեսնում Ադրբեջանինը»։

Վարուժան Հոկտանյանի կասկածամտությամբ է վերաբերվում տրամադրված թվերի արժանահավատությանը. «Երբ տեսա, որ Ադրբեջանի ցուցանիշը 74 է, ինձ անկեղծորեն դա զարմացրեց։ Մենք պետք է հասկանանք՝ դա որքանո՞վ է ճիշտ։ Համաշխարհային տնտեսական ֆորումը հիմանկանում նայում է տնտեսական իրավիճակը, հարկերի վճարումը և նմամնատիպ հարցեր։ Երկում կա կաշառակերություն, բայց չի բացառվում, որ այդ ոլորտում Ադրբեջանը շատ լավ արդյունքեր է ցույց տվել»։

Հարևան երկրներից Հայաստանը հաջորդում է Վրաստանին։ Տարիներ շարունակ Թուրքան առաջատար լինելուց հետո զգալի զիջել է դիրքերը։ Թուրքայից հետո գալիս է Ադրբեջանը և վերջում Իրանը։ Ցուցանիշները կազմելիս հաշվի է առնվում քաղաքական կոռուպցիան, երբ վերնախավերը տնօրինում են երկրի հարստության զգալի մասը և բաշխումն արվում է ելնելով իրենց ազդեցությունից։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական