Քաղաքական

Հաջորդ նախագահը կլինի այն թեկնածուն, ում կընտրի ՔՊ-ն

Հաջորդ նախագահը կլինի այն թեկնածուն, ում կընտրի ՔՊ-ն

«Դեռ հինգ-վեց օր ժամանակ կա, այդպիսի իրավիճակում ժամանակավրեպ ենք համարում քննարկել նման հարց»,- հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին։ 

«Օրենքը տեսականորեն հնարավորություն է տալիս դիմումը հետ վերցնելու, հետևաբար հարցին կանդրադառնանք այն պահին, երբ այդ պաշտոնը, ըստ էության, թափուր կլինի, իսկ այդ պաշտոնը այս պահին թափուր չէ։ Թեկնածուին ընտրելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, և ՀՀ հաջորդ նախագահը կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ կուսակցության ղեկավար ֆորմատը և խմբակցությունը»,–ասել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական