Ղրղզստանից հայտնել են, որ սահմանին տաջիկական կողմից կրակը դադարել է: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Սպուտնիկ Ղրղզստանին»-ին, այս մասին հայտարարել է Բատկենի շրջանում լիազոր ներկայացուցչի Մարիֆժան Տուլաևը։ Հունվարի 27-ին ավելի վաղ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ ղրղզ և տաջիկ սահմանապահների միջև փոխհրաձգություն է սկսել։ Նշվում է, որ կոնֆլիկտի պատճառը տաջիկ զինվորականների կողմից Ղրղզստանի Իսֆանա և Բատկեն քաղաքները կապող մայրուղու փակումն է եղել: