Միջազգային

Ղազախստանը հաջողությամբ հաղթահարելու է նոր ժամանակի բոլոր մարտահրավերները

Ղազախստանը հաջողությամբ հաղթահարելու է նոր ժամանակի բոլոր մարտահրավերները

Ղազախստանը հաջողությամբ հաղթահարելու է նոր ժամանակի մարտահրավերները, դրա երաշխիքը կլինի ժողովրդի քաղաքական կամքն ու աջակցությունը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը իշխող Նուր Օթան (Հայրենիքի լույս) կուսակցության արտահերթ համագումարում։ Երկրի առաջին ղեկավարի խոսքով՝ դրա բանալին լինելու են հստակ նպատակները, քաղաքական կամքը և ժողովրդի աջակցությունը։ Նուր Օթան կուսակցության համագումարում Նազարբաևը առաջարկել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ընտրել իշխող կուսակցության նախագահ։ Համագումարի մասնակիցները Տոկաևին միաձայն ընտրել են այս պաշտոնում։ Միջոցառումն անցկացվել է առցանց։ Մամուլի ծառայությունը հրապարակել է Նազարբաևի լուսանկարները և հատվածներ նրա ելույթից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական