Ղազախստանում հունվարյան դեպքերի փաստերով հարուցվել է 1822 քրեական գործ, որոնցից 116-ը փոխանցվել է հատուկ գործերով զբաղվող դատախազներին: «Սպուտնիկ Ղազախստան»-ը նշում է, որ քրեական գործերը հարուցվել են ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների, խուլիգանության, պետական մարմինների շինությունների վրա հարձակումների փաստերով: ՀԱՊԿ անդամ Ղազախստանի մի շարք բնակավայրերում տարվա սկզբին՝ հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ցույցեր, որոնք հետագայում վերաճեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Տեղի ունեցած անկարգություններից հետո իրավապահ մարմինները մոտ 8 հազար մարդ են ձերբակալել Ղազախստանում: