Միջազգային

Ղազախստանում անկարգությունների մասնակիցների նկատմամբ արդար քննություն կլինի

Ղազախստանում անկարգությունների մասնակիցների նկատմամբ արդար քննություն կլինի

Ղազախստանը կապահովի երկրում անկարգությունների հետևանքով ձերբակալվածների հանդեպ արդար քննությունը: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին: «Ներկայում իրադրությունը կայունացել է, մեր նախագահը կարգադրել է լայնամասշտաբ քննություն սկսել: Մենք անկասկած կապահովենք արդար քննություն ձերբակալվածների նկատմամբ»,- Վիեննայում Ավստրիայի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է նա: Տլեուբերդին խոստացել է ապահովել թափանցիկ քննություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական