Միջազգային

Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով առավելագույն վարակվածներ են հայտնաբերել

Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով առավելագույն վարակվածներ են հայտնաբերել

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 133 536-ով, ինչը դարձել Է հերթական առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ հունվարի 20-ին հրապարակված տվյալները։ Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր հունվարի 19-ին, երբ մեկ օրում հայտնաբերել Էին վարակման 112 323 դեպք: Համավարիկի սկզբից ի վեր վարակ Է հայտնաբերվել ԳԴՀ-ի 8 320 386 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից 24 ժամում երկրում մահացել Է 234 հիվանդ: Համավարակի ամբողջ ժամանակամիջոցում Գերմանիայում մահացու վախճաների ընդհանուր քանակը հասել Է 116 315-ի: ԳԴՀ-ում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը (շաբաթվա ընթացքում վարակման դեպքերի թիվը 100 հազար մարդու հաշվով) ներկայումս նույնպես հասել Է ռեկորդային մեծության՝ 638,8: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական