Ֆրանսիան չի տեսնում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք ռազմական ներխուժում իրականացնելու ցանկությունը։ Նախարարը նշել է, որ այժմ առաջնահերթությունը պետք է լինի տարածաշրջանում լարվածության թուլացման աշխատանքները։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նորմանդական ձևաչափի երկրների քաղաքական խորհրդականների վերջին հանդիպման ժամանակ (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա և Գերմանիա) «համեստ առաջընթաց է գրանցվել», բայց հաջողության ներուժ կա։ Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Պեսկովն հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։