Միջազգային

Ռուսաստանում առաջին կիսամյակում 22 տոկոսով նվազել են մարդատար ավտոմեքենաների վաճառքները

Ռուսաստանում առաջին կիսամյակում  22 տոկոսով նվազել են մարդատար ավտոմեքենաների վաճառքները

Հունիսին Ռուսաստանի քաղաքացիները գնել են 353 հազար մարդատար ավտոմեքենա, 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ շուկայի ծավալը նվազել է 32%-ով: Առաջին կիսամյակի ընթացքում օգտագործված մարդատար ավտոմեքենաների վաճառքները նվազել են 22%-ով, գնվել է ավելի քան 2,17 մլն մեքենա։ Այս մասին հաղորդում է«Ավտոստատը»: 

Հունիսին ռուսական ամենահայտնի ապրանքանիշը  եղել է Lada-ն (գնվել է գրեթե 90000 օգտագործված մեքենա), արտասահմանյան մեքենաներից՝ Toyota-ն (38500): Լավագույն հնգյակում են նաև Hyundai-ն (19,9 հազար), Kia-ն (19,8 հազար) և Nissan-ը (18,7 հազար): 

Մոդելներից առաջատարը Lada 2114 Samara-2-ն է (8,8 հազ.)։ Սրանից բացի, նախորդ ամիս ժողովրդականություն է վայելել Hyundai Solaris-ը (7,9 հազար), Kia Rio-ն (7,8 հազար), Lada 2107-ը (7,7 հազար), Ford Focus-ը (7,5 հազար): 

«Ավիտոյի» տվյալներով ՝ ռուսաստանցիները սկսել են ավելի հաճախ գնել լյուքս դասի մեքենաներ: Թանկարժեք օգտագործված մեքենաների վաճառքն առաջին կիսամյակում աճել է 22%-ով ՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ամենատարածված մեքենաները եղել են «Bentley» և «Maserati»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական