Միջազգային

Facebook-ի բաժնետոմսերը նվազել են 20%-ով

Facebook-ի բաժնետոմսերը նվազել են 20%-ով

Facebook-ի սեփականատեր Meta Platforms Inc-ի բաժնետոմսերը չորեքշաբթի ուշ երեկոյան ընկել են ավելի քան 20%-ով, այն բանից հետո, երբ սոցիալական մեդիա ընկերությունը սպասվածից ավելի թույլ կանխատեսում է հրապարակել՝ մեղադրելով Apple-ին գաղտնիության փոփոխությունների և օգտատերերի կորստի համար, իսկ TikTok-ին՝ մրցակցության։ 

Facebook-ի համաշխարհային օրական ակտիվ օգտատերերի թիվը նախորդ եռամսյակի համեմատ առաջին անգամ նվազել է 1.930 միլիարդից մինչև 1.929 միլիարդի: Meta-ն ասել է, որ բախվել է Apple Inc-ի (AAPL.O) գաղտնիության փոփոխություններին իր օպերացիոն համակարգում, ինչը բրենդների համար դժվարեցրել է թիրախավորել և չափել իրենց գովազդը Facebook-ում և Instagram-ում: Կան նաև մակրոտնտեսական խնդիրներ, ինչպիսիք են մատակարարման շղթայի խափանումները: 

Տեխնոլոգիական հսկան, որը նույնպես բախվել է TikTok-ի և Google-ին պատկանող YouTube-ի պլատֆորմների ճնշմանը հայտարարել է, որ առաջիկա եռամսյակում ակնկալում է եկամուտների աճի դանդաղում օգտատերերի ժամանակի համար մրցակցության աճի և ներգրավվածության փոփոխության պատճառով։ 

Meta-ն, որը Google-ից հետո աշխարհում երկրորդ ամենամեծ թվային գովազդային հարթակի սեփականատերն է, ավելի վաղ զգուշացրել էր, որ իր գովազդային բիզնեսը չորրորդ եռամսյակում բախվել է «զգալի անորոշության»: Ընկերության ընդհանուր եկամուտը, որի հիմնական մասը ստացվում է գովազդի վաճառքից, չորրորդ եռամսյակում նախորդ տարվա 28.07 միլիարդ դոլարից աճել է մինչև 33.67 միլիարդ դոլարի՝ գերազանցելով 33.40 միլիարդ դոլարի վերլուծաբանների գնահատականները՝ համաձայն IBES-ի տվյալների: 

Տեխնոլոգիական հսկան, որը փոխել է իր անունը հոկտեմբերին, նպատակ ունի գրավել շարժական ինտերնետի ողջ շուկան:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական