Միջազգային

Եվրահանձնակատարը կայցելի Ադրբեջան և ԱՄՆ՝ քննարկելու ԵՄ-ին գազի մատակարարումները

Եվրահանձնակատարը կայցելի Ադրբեջան և ԱՄՆ՝ քննարկելու ԵՄ-ին գազի մատակարարումները

ԵՄ Էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը փետրվարի 4-ին կմեկնի Ադրբեջան, իսկ փետրվարի 7-ին ԱՄՆ՝ քննարկելու Եվրամիությանը գազի լրացուցիչ մատակարարումների հետ կապված հարցեր: Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Քադրի Սիմսոնը մտադիր է այցելել Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հետ: Ըստ FT-ի՝ Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների հնարավոր ավելացման վերաբերյալ քննարկումներն ակտիվացել են Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով՝ ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածության հետևանքով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական