Քաղաքական

Երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում

Երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման առնչությամբ այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք։

Նրա խոսքով. «Իրականության մեջ առնվազն այս պահի և ամենաբարձր մակարդակով՝ երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում, և դա հաստատված է հայտարարություններով: Կարծում եմ՝ դա շատ պոզիտիվ առաջընթաց է»:

Փոխվարչապետը նշել է, թե այս պահին իրականացվում է փորձագիտական աշխատանք, դրա արդյունքներով հետագա հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացվի. «Երկաթգիծն արդեն իսկ կառուցողական գործ է, որովհետև այս փուլում մեր աշխատանքային խումբն իրականացնում է աշխատանքներ, որոնք շատ կոնկրետ նպատակ են հետապնդում: Դա երկթագծի կառուցումն է այն հատվածների, որոնք Հայաստանինն են»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական