Միջազգային

Էրդողանը՝ Թուրքիայի նախագահի թեկնածու

Էրդողանը՝ Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լինելու է Ժողովրդական դաշինքի թեկնածուն 2023թ. նախագահական ընտրություններում, հայտնել է Դաշինքի Ազգային շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։ Թուրքիայում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական և՛ խորհրդարանական տեղի կունենան 2023թ հունիսին։ Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգային շարժում» (MHP) կուսակցությունները կազմում են իշխող «Ժողովրդական դաշինք»-ը:


«Մեր նախագահի թեկնածուն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ես հավատում եմ, որ պարոն Էրդողանը մեծ տարբերությամբ կհաղթի 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրություններում և «Ժողովրդական դաշինքը» նույնպես նոր հաղթանակ կտանի»,- հայտարարել է Բահչելին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական