Միջազգային

ԵՄ-ում երկարացվել է COVID-վկայականների վավերականությունը

ԵՄ-ում երկարացվել է COVID-վկայականների վավերականությունը

Եվրահանձնաժողովը մեկ տարով՝ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, երկարացրել է ԵՄ-ում COVID վկայականների վավերականությունը։ Այս մասին հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։ «Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ԵՄ-ում COVID-19 վկայագրերի վավերականության ժամկետը մեկ տարով՝ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը երկարացնելու առաջարկությանը: Մենք պետք է պատրաստ լինենք տարվա երկրորդ կիսամյակում հիվանդացության աճին կամ նոր շտամների ի հայտ գալուն»,- հայտարարել է Վիգանդը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական