Եվրոպական միությունը ճանաչում է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի ձգտումը, համարում է այդ ձգտումը Ուկրաինայի ինքնիշխան իրավունքը, սակայն մինչ այժմ այդ հարցը Եվրամիության օրակարգում չէ, ասել է միության արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Բրյուսելու կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք ճանաչում ենք ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը, ինչպես նաև նրա ցանկությունը միանալ ՆԱՏՕ-ին: Դա Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է և ոչ ոք չի կարող ազդել այս որոշման վրա: Մենք Ուկրաինայի հետ ունենք ասոցացման համաձայնագիր, շատ սերտ համագործակցություն բոլոր հարցերի շուրջ: Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ օրակարգում չկա»,- հայտարարել է Ստանոն։