Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկե Մարկ Քրիստիան Կաբորեին ձերբակալել են զինվորականները և պահում են բանակային բազաներից մեկում։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով անվտանգության երկու աղբյուրներին և մեկ արևմտաաֆրիկյան դիվանագետի։ Հունվարի 23-ին Բուրկինա Ֆասոյում՝ մի քանի ռազմաբազաներում, տեղի է ունեցել ռազմական ապստամբություն։