ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում Է այս տարվա մայիսի երկրորդ կեսին պաշտոնական այցով մեկնել Ճապոնիա: Բայդենի ուղեւորությունը կհարմարեցվի Անվտանգության քառակողմ երկխոսության (Ճապոնիա, ԱՄՆ, Հնդկաստան եւ Ավստրալիա) ղեկավարների հանդիպմանը, որի անցկացման մասին այս տարվա առաջին կեսին Ճապոնիայի տարածքում ավելի վաղ հայտարարել Է վարչապետ Ֆումիո Կիսիդան: Yomiuri թերթի տվյալներով Միացյալ Նահանգների նախագահը Ճապոնիա կատարելիք՝ իր այցի ընթացքում նաեւ պլանավորում Է այցելել Հարավային Կորեա: Բայդենի այցը Ճապոնիա կդառնա առաջինը նախագահի պաշտոնն ստանձնելու պահից եւ ԱՄՆ-ի նախագահի առաջին այցն այդ երկիր 2019 թվականի մայիսից ի վեր: Անվտանգության քառակողմ երկխոսությունը (Quad), որի մասնակիցներն են Ավստրալիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան, հիմնվել Է 2007 թվականին՝ որպես փոխգործակցության մեխանիզմ Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Հնդկական օվկիանոսի գոտում: