Միջազգային

Ջո Բայդենը մոտակա ժամանակները կայցելի Իսրայել

Ջո Բայդենը մոտակա ժամանակները կայցելի Իսրայել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը հեռախոսով Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին հայտնել է, որ մտադիր է այս տարվա վերջին այցելել Իսրայել հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետին հրավերի համար և ասել է, որ անհամբեր սպասում է այս տարվա վերջին այցին: Նրանք նաև պայմանավորվել են, որ իրենց թիմերը կշարունակեն սերտ խորհրդակցությունները: Երկու երկրների ղեկավարները քննարկել են անվտանգության հարցերը և մերձավորարևելյան տարածաշրջանի այլ մարտահրավերները, այդ թվում՝ Իրանի խնդիրը։ Զրույցի թեմաներից մեկը Սիրիայում ԱՄՆ զինված ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Կուրեյշիի ոչնչացմանն ուղղված գործողությունն էր։ Ամերիկայի նախագահը նաև հայտնել է իր անսասան աջակցությունն Իսրայելի անվտանգությանը և գործողությունների ազատությանը` ընդգծելով ԱՄՆ վարչակազմի լիակատար աջակցությունը Իսրայելի ՀՕՊ՝ Iron Dome համակարգի համալրմանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական