Միջազգային

Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը

Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը կիրակի հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Զրույցը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի՝ Մոսկվա այցի նախօրեին։ «Առաջնորդները քննարկել են շարունակվող դիվանագիտական ​​և զսպման ջանքերը՝ ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի շարունակվող ռազմական կուտակումների և վերահաստատել են աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նրանք պայմանավորվել են, որ իրենց թիմերը կապի մեջ կլինեն և կշարունակեն խորհրդակցությունները մեր դաշնակիցների և գործընկերների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի հետ»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական